Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Այվազյանի նամակը հասել է Բաքու

Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ դիմում–նամակը, որը Բաքու է ուղարկել «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը, արդեն տղ է հասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Այվազյանը։ Ըստ նրա, «Հայփոստից» արդեն ճշտել են, որ նամակը Վիեննայից տարանցմամբ հասել է Բաքու: Այվազյանն ասաց, որ ամեն վայրկյան սպասում է պատասխանին։ «Ադրբեջանը կամ կբավարարի այս դիմումը կամ կբացահայտի իր իրական դեմքը»,- ասաց նա։ Այվազյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պանախովի հայտարարությանը։«Պանախովի այն հայտարարությունները, թե իբր մենք միայն ԶԼՄ-ների միջոցով ենք նրանց դիմել, ապատեղեկատվություն է: Մենք դիմել ենք՝ ըստ օրենքի պահանջի: Մենք ընդունել ենք նրանց նետած մարտահրավերը, հիմա հերթը նրանցն է»,- հայտարարեց Այվազյանը:

No comments:

Post a Comment