Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին Երեւանում մեկնարկում է ԵԽ ժողովրդավարության հարցերով խորհրդաժողով, եւ ընդդիմությունն այդ օրը ժամը 12-ից սկսած 6 ժամ պիկետ է անելու կառավարական հյուրատան դիմաց, որտեղ անցնելու է ժողովը: Հյուրատունը գտնվում է Մատենադարանի մատույցներում: Այդ ժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Պրեսկոտը: Պիկետը ժողովրդավարության մասին խորհրդաժողովի մասնակիցներին հիշեցնելու է մարտի 1-ի զոհերի, քաղբանտարկյալների եւ այլնի մասին:
No comments:
Post a Comment