Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ կանայք

Ըստ չինական Hurun Rich List 2010 վարկանիշի` աշխարհի ամենահարուստ կանանց կեսից ավելին, որոնք ինքնուրույն են կուտակել իրենց կարողությունը, չինուհիներ են: Այս մասին գրում է բրիտանական The Financial Times-ը: Ամենահարուստ self-made կանայք Չինաստանի քաղաքացիներ են, իսկ թոփ-20-ում, ընդհանուր առմամբ, 11 չինուհի է ընդգրկված: Միլիարդատիրուհիների ցուցակը գլխավորում է 53-ամյա Չժան Ինը` Nine Dragons Paper փայտամշակող կոնցեռնի տնօրենը: Նրա անձնական կարողությունը $5,6 մլրդ է: Երկրորդ տեղում Longfor Property-ի ղեկավար Ու Յացզյունն է, որը 46 տարեկանում կուտակել է $4,3 մլրդ կարողություն: Երրորդ տեղում Չեն Լիհուան է` Fuhua International կոնգլոմերատից` $4 մլրդ կարողությամբ: Ամենահարուստ ոչ չինուհի self-made-ը Zara-ի հիմնադիր Ռոզալյա Մերան է` $3,5 մլրդ կարողությամբ: Վարկանիշի 8-րդ հորիզոնականում Դորիս Ֆիշերն է (Gap), 9-րդ-ում` ամերիկյան հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, 11-րդ-ում` Ջուլիանա Բենետոնը:Forbes հանդեսը ընթացիկ տարվա հունիսին մի շարք այլ տվյալներ է բերել բիզնես լեդիների մասին, որոնց հաջողվել է ինքնուրույն միլիարդներ վաստակել: Հանդեսն առաջին տեղը շնորհել է Ու Յացզյունին` գնահատելով նրա կարողությունը $3,9 մլրդ, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ռոզալյա Մերան: Ըստ հանդեսի` երրորդ տեղում ռուսաստանցի Ելենա Բատուրինան է` $2,9 մլրդ կարողությամբ: Ըստ Շանհայի Չինական եվրոպական միջազգային բիզնես դպրոցի դասախոս Նանդանի Լինտոնի` չինուհիների բարեկեցության գաղտնիքը Մաո Ցզեդունի պատգամներում է թաքնված, որն ասել է, որ բոլոր չինուհիները պետք է աշխատեն: Մյուս գործոնը, որ նպաստում է գործնական կանանց զարգացմանը, երեխաների ոչ թանկ խնամքն է, ինչը հնարավորություն է տալիս կանանց հանգիստ աշխատել: Բացի այդ, ըստ Լինտոնի, յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկնում երկու տատիկ և երկու պապիկ: Ի դեպ` չինուհիները նաև աշխարհի ամենահավակնոտ կանայք են: ԱՄՆ-ի փորձագետների կարծիքով` չինուհիների 76%-ը ձգտում է ղեկավար դիրքեր զբաղեցնել, մինչդեռ ԱՄՆ-ում, օրինակ, այդ ցուցանիշը 52% է: 

No comments:

Post a Comment