Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 19, 2010

Բաքուն որոշում է կայացրել վերացնել Թուրքիայի հետ այցագրային պարզեցված ռեժիմը

Մինչ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում այցագրային ռեժիմը երկկողմանիորեն վերացնելու ուղղությամբ, Բաքուն որոշում է կայացրել վերացնել Թուրքիայի հետ այցագրային պարզեցված ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` այսուհետև Թուրքիայի քաղաքացիները չեն կարող Ադրբեջան այցելել առանց այցագրի: Նախկինում Թուրքիայի քաղաքացիներն այցագիր էին ստանում Ադրբեջանի օդանավակայանում, իսկ հիմա ստիպված կլինեն ստանալ այն իրենց երկրում ադրբեջանական դեսպանատանը։ Թուրքական լրատվամիջոցներն այդ տեղեկությունը մեկնաբանում են «շոկային» Անկարայի համար և ընդգծում, որ դա կարող է շատ բացասաբար անդրադառանալ երկու «եղբայր» երկրների հարաբերությունների վրա:

No comments:

Post a Comment