Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կրկին վատացել է

Նախօրեին գիշերը «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը հերթական անգամ կտրուկ վատացել է։ Բարձրացել է Սասուն Միքայելյանի արյան ճնշումը, ինչն ազդել է նրա սրտի աշխատանքի վրա։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը նրան բժշկական օգնություն ցույց տալու նպատակով շտապօգնություն է կանչել։ Անազատության մեջ գտնվելու ընթացքում քաղբանտարկյալը մեկ անգամ արդեն սրտի վիրահատություն է տարել։ Սակայն նրա առողջական վիճակը այդպես էլ չի կարգավորվում։ Միքայելյանի որդին՝ Մեխակը, «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկվա դրությամբ քաղբանտարկյալի առողջականը շարունակում էր մնալ նույնը, և դրական տեղաշարժ չի նկատվում։

No comments:

Post a Comment