Ազատության հրապարակում դեկորատիվ իրերի բացօթյա վաճառք կազմակերպելու գաղափարը քաղաքապետարանինն է, որի ձեւակերպմամբ` մինի -վերնիսաժը մեկ ամիս գործելու է Երեւանի 2792-ամյակ տոնակատարությունների շրջանակում: Իսկ ընդդիմությունն այդ փաստը համարում է իշխանությունների թուլության հերթական դրսեւորումը: Հրապարակում տեղադրված 30 սեղանիկները, որոնք ծածկված են Coca-Cola գովազդող կարմիր հովանոցներով և շատերի կարծիքով ազդում են Ազատության հրապարակի տեսքի վրա, տրամադրվում են անվճար: Քանի Ազատության հրապարակում գործելու է մինի-վերնիսաժը , բնականաբար, քաղաքապետարանը այստեղ այլ միջոցառումն արգելելու է և «արդարացնելու» է ՀԱԿ-ի` Ազատության հրապարակում ցույց անցկացնելու հայտերի մերժումը:
No comments:
Post a Comment