ԱՄՆ-ում արդեն սկսել են հրապարակել նախօրեին ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման անդամների անունները։ Նրանց թվում նշվում է նաև Պողոս Սաթամյան անունը, որը, մեր տեղեկություններով, Օպերայի մոտ գործող «Ատլանտիկ» սրճարանի համասեփականատերն է՝ ոստիկանության քննչական վարչության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղազարյանի հետ միասին։ Սաթամյանը հայտնի է նաև նրանով, որ կազմակերպել է Թաթայի ամերիկյան վերջին համերգը։ Ի դեպ, Պողոսը մասնակցել է նաև Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքին։
No comments:
Post a Comment