Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, աստիճանաբար իր համար գլխացավանք է դառնում

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ իշխանության ներկայացուցիչների և Ռուսաստանի հայ համայնքի անդամների հետ։ Ըստ Росбалт գործակալության, Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Հայաստանում վերջին իրադարձությունների մասին զեկույցով և ներկաներին ծանոթացրել երկրում տիրող իրական վիճակի մասին։ Զուրաբյանի խոսքով՝ հայ հասարակությունը պատրաստ չէ հաշտվել Հայաստանում տիրող իրավիճակի հետ. ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն` արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով։Նա նաև պատմել է իշխանության ընդդիմախոսների շարունակվող ռեպրեսիաների մասին` ընդգծելով, որ ոստիկանական ջոկատներն ապօրինաբար փակ են պահում Ազատության հրապարակը` քաղաքական ակցիաների համար։ Լևոն Զուրաբյանը ասել է, որ անկախ հեռուստատեսությունը և էլեկտրոնային ԶԼՄ-ներն իրականում մատչելի չեն ընդդիմության համար։ ՀԱԿ համակարգողը նշել է, որ երկրի տնտեսությունը մոնոպոլիզացված է և կենտրոնացած մի քանի ներկրող օլիգարխների ձեռքը, որոնք ապրում են արտասահմանից տրանսֆերների հաշվին, քանի որ երկրում ոչնչացվել է տնտեսական մրցակցությունը և ձեռնարկատերերի դասը գործնականում դուրս է մղվել Հայաստանից։ Ըստ Զուրաբյանի, Ռուսաստանում աճում է այն ընկալումը, որ Հայաստանի կոռումպացված իշխանությունը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, աստիճանաբար իր համար գլխացավանք է դառնում։

No comments:

Post a Comment