Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Ջերբակալել են Պզո-ին

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ «Պզո» մականունով, որին ձերբակալել են Լոս-Անջելեսում, առաջին «եվրասիական օրենքով գողն է», ում ձերբակալել են Միացյալ Նահանգներում այն պահից սկսած, երբ 1995-ին ԱՄՆ-ում ձերբակալվել էր Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»): Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԻԿՈ օրենքի շրջանակներում` կազմակերպված հանցավոր գործունեություն իրականացնելու համար: «Պզոյի» գործով հետաքննությունը ձգվել է մոտ մեկ տարի, մինչդեռ ամերիկյան դատախազության տվյալներով, հայկական մաֆիան ԱՄՆ-ում է հաստատվել 4 տարի առաջ: «Պզոյի» հետ Նյու Յորքում եւ Լոս-Անջելեսում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 40-ից ավելի անդամներ, որոնց մեծ մասը հայեր են: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել մեր երկիր եւ անշարժ գույք գնել ԱՄՆ-ում հանցավոր եղանակով ստացված գումարներով: Բհարարան այդ խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը: Բհարարան հրաժարվել է պատասխանել հարցին, թե, արդյոք, Հայաստանի կամ այլ երկրների իրավապահներն աջակցություն ցուցաբերե՞լ են ամերիկյան գործընկերներին` գործի քննության ընթացքում:

No comments:

Post a Comment