ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի համար Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշումը, պարզվում է, առ ոչինչ է: Նախարարը դեռ 2009-ին հրաման է արձակել Մեղրում գտնվող «Սիփան 1» ընկերության «Լիճքվազ Թեյի» ոսկու հանքավայրի հանքարդյունահանման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Ընկերությունը նախարարի հրամանն ապօրինի ճանաչելու համար դիմել է դատարան: 9 ամիս գործը քննելուց հետո վարչական դատարանը մերժել է ընկերությանը: Վճռաբեկ դատարանը, սակայն, այս տարվա հունիսի 30-ին բեկանել է վարչականի որոշումը և Մովսիսյանի հրամանը ճանաչել ապօրինի: Վերջինս վճռաբեկի որոշումից 2 ամիս անց` հոկտեմբերի 1-ին, արձակել է 2-րդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Ուշագրավ է նաև, որ նույն օրը, երբ կայացվել է վճռաբեկի որոշունը, Արմեն Մովսիսյանը «Սյունյաց աշխարհ» թերթին հայտնել է, որ այդ հանքավայրը առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում կհանվի աճուրդի, և չկա հավանականություն, որ լիցենզիան տրամադրվի նույն անձին: Նախարարը նաև նշել է, թե հանքով կան «հետաքրքրվողներ»: Հետաքրքիր է` ովքեր են այդ «հետաքրքրվողները», և արդյոք խոսքը բիզնես խլելու հերթական փորձի մասին չէ՞:
No comments:
Post a Comment