Դե, որովհետև Վլադիմիր Պուտինը սամբիստ է ...
2011 թ. պետական բյուջեի նախագծում տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման նպատակով նախատեսվել է 80 մլն դրամ, այսինքն այնքան, որքան 2010-ին, սակայն 3 անգամ պակաս, քան 2009-ին։ Եվ սա այն դեպքում, երբ ՏՏ ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ճյուղ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ասել է, որ հատկացվող 80 մլն դրամը բավարար չէ ոլորտի զարգացման համար։ «Այս տարի ձյուդոյի ֆեդերացիային տրվել է 87 մլն դրամ, իսկ ՏՏ ոլորտին, որը մեր տնտեսության գերակա ճյուղերից է, հատկացվել է ընդամենը 80 մլն դրամ»,-ասաց Կ. Վարդանյանը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւս այն կարծիքին է, որ պետական բյուջեից ՏՏ ոլորտին հատկացվող գումարը բավարար չէ։ Նրա կարծիքով՝ այդ գումարը կարող է բավարարել մի քանի ծրագրերի ֆինանսավորման համար միայն։ «Այդ գումարով կարելի է ֆինանսավորել ընդամենը մի քանի ծրագիր, այդ թվում՝ «Համակարգիչ բոլորի համար», «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն», DigiTec բիզնես ֆորում, Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը (ԱրմԹեք) եւ այլն»,-ասաց Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ ոլորտի զարգացման համար պետք է ավելի շատ գումարներ հատկացվեն, առավել եւս, երբ ոլորտը համարվում է գերակա։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից սակայն պարզաբանել են, որ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը իրավասու չէ պարզաբանում տալ, դա փոխնախարար Վահե Դանիելյանը պետք է անի։ Սակայն պրն. Դանիելյանի հետ կապվել այդպես էլ չհաջողվեց։
No comments:
Post a Comment