Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Հայաստան կժամանեն մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչներ

Մոտ օրերս Հայաստան կժամանեն մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչներ, որոնք ժողով կգումարեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ մասոնական ժողովներ Հայաստանում մինչ այդ եղել են քաղաքական գործընթացների շրջափուլերում։ Հիշեցնենք նաև, որ նախորդ հավաքը եղել է 2007 թվականի ապրիլին։ Այդ օրերին «Ազգը» գրեց, որ ժամանելու են Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, արդարադատության պատասխանատու Անդրե Աբբը, արտաքին գործոց մեծ գլխավոր քարտուղար Ավելին Վալենը, նաև ուխտի խորհրդականներ Պիեռ Շոմը, Գի Ակոբյանը, Մարսել Վեյլը։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ Հայաստան կգան «Մեծ Արևելք» օթյակի ներկայացուցիչներ, իսկ թե հատկապես ովքեր, չկարողացանք պարզել։

No comments:

Post a Comment