2010 թ. հոկտեմբերի 7-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր և Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ ներկայացված է Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտի և իրացման մանրամասները, ինչպես նաև Մելսիկ Այվազյանից շանտաժի և սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը: Ըստ Մելսիկ Այվազյանի՝ գործի մեջ ներգրավված է ներկայիս Սպիտակ քաղաքի ոստիկանապետ
/նախկինում Վանաձոր քաղաքի քրեական հետախուզության պետ /թուր Շահվերդյանը, որը համագործակցում էր ոչ միայն ոստիկանության, այլև «հանցագործ» աշխարհի ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:
No comments:
Post a Comment