ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է գազի գնի բարձրացման հեռանկարին, այդ հարցում նշելով իրավիճակի ծանրացում թույլ չտալու ուղղությամբ կառավարության աշխատանքի անարդյունավետության մասին: “Նրանք կարող էին այնպես անել, որ գազի սակագնի բարձրացում նման ձեւով տեղի չունենար: Եվ մենք վճարում ենք քաղաքացիներս Հայաստանի հանրապետության, վերջին չորս տարվա ընթացքում, եվրոպական գներ: Այն գինը, որ մենք վճարում ենք, դա սովորական գին չէ: Եվ երբ որ նայում ես Ուկրաինան ինչպիսի բանակցություններ ա ունենում, Բելառուսը ինչպիսի բանակցություններ ա ունենում Ռուսաստանի հետ, Հայաստանը չգիտես ինչի ինչ ասում են, համաձայնվում ա: Բացի դա, որեւէ տնտեսական հիմնավորում չկա, որ մեր մոտ գազի գինը պետք է բարձրանար: Ես ձեզ կարող եմ ապացուցել, փաստերով ներկայացնել, որ մեզ մոտ Հայռուսգազարդը ինքը տնտեսապես անարդյունավետ համակարգ ա: Այսինքն, ինքը իր ծախսերը կարող էր կրճատել, եթե Ռուսաստանն իրոք գազի գինը բարձրացնում էր, եւ հարցը լուծվեր: Իշխանությունները ոչ մի ձեւով պատրաստ չեն դրա դեմն առնել: Ոչ մի ձեւով”, հայտարարել է Վահագն Խաչատրյանը:
No comments:
Post a Comment