Բազմաթիվ հանցատեսակների մեջ մեղադրվող, այդ թվում՝ առողջապահական ապահովագրության զեղծարարությունների գլխավոր հեղինակ, հանցախմբի ղեկավար և օրերս ԱՄՆ-ում ձերբակալված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, սերտ կապեր է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորված անձ Սերոբ Հարությունյանի հետ։ Նրանք նաև սերտ և փոխշահավետ համագործակցություն են ունեցել։ Պզոն ՔԿՀ-ներում ապահովել է Սերոբին անցանկալի քրեական կամ ոչ քրեական տարրերին «կոտրելու» գործառույթը և վերահսկել նրանց, իսկ Սերոբը, օգտագործելով իր ԱԾԱ-ական կապերը, միշտ քրեական պատասխանատվությունից «պրծացրել է» Պզոյի զինակիցներին ու ընդհանրապես նրան անհրաժեշտ մարդկանց։ Մանրամասներին «Ժամանակը» խոստանում է անդրադառնալ հաջորդող համարներում։
No comments:
Post a Comment