ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ասել է, թե ՀԱԿ–ի պասիվության պատճառն այն է, որ ՀԱԿ–ում չկա Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող անձը։ «Նույն ՀԱԿ–ն այսօր ունի սերնդափոխության խնդիր, և նույն ՀԱԿ–ում այսօր չի ձևավորվել այն երկրորդ անձը, որը փոխարինելու է Լևոն Տեր–Պետրոսյանին, ինչը և խանգարում է ՀԱԿ–ի գործունեությանը, ՀԱԿ–ի ակտիվությանը ներքաղաքական դաշտում»,- հայտարարել է Կարեն Ավագյանը։ Հարցին, թե ՀՀԿ–ում Սերժ Սարգսյանին փոխարինող կա՞, Ավագյանը պատասխանեց. «ՀՀԿ–ում նման խնդիր չկա, այսինքն՝ ՀՀԿ–ն նման խնդրի առաջ չի կանգնի»։ Իսկ ՀԱԿ–ը կանգնե՞լ է՝ հարցին, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, կանգնել է, դա հենց երևում է Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությունից ու պասիվությունից»։
No comments:
Post a Comment