Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Ի?նչ կանի ոստիկանությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս կվարվի Հայաստանի ոստիկանությունը, եթե ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը մտնի Ազատության հրապարակ՝ հանրահավաք անցկացնելու՝ չունենալով քաղաքապետարանի թույլտվությունը։ «Կգա օրը, բարին էլ հետը»,– պատասխանել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ երբ իրենց համբերության բաժակը լցվի, իրենք կմտնեն և հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում: «Երբ այդ օրը գա և մեր համբերության բաժակը լցվի, և այդ օրը պարզ դառնա, որ իշխանությունները, կոպտորեն խախտելով օրենքը, ամեն ինչ անում են, որ Ազատության հրապարակում չկայանա մեր հանրահավաքը, այդ օրը մենք ուղղակի կնշանակենք հանրահավաք և անկախ պետական մարմինների որոշումներից, որովհետև այդ որոշումը մենք համարելու ենք ապօրինի, մենք ամբողջ ժողովրդով կհանդիպենք Ազատության հրապարակում»,- հայտարարել էր Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար ՀԱԿ–ը մի շարք հայտեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, որոնք մերժվել են։ ՀԱԿ–ի առաջիկա հանրահավաքը, որը պետք է կայանա հոկտեմբերի 15–ին, անցկացվելու է Մատենադարանի մոտ, քանի որ Ազատության հրապարակում անցկացնելու այդ հայտը ևս քաղաքապետարանը մերժել է։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, արտոնել է հիշյալ հանրահավաքից հետո անցկացվելիք երթ

No comments:

Post a Comment