Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առավոտից տոնական տրամադրություն էր. նշվում էր քաղաքի 140-ամյակը: Բնակչությունը մեծ սիրով էր պատրաստվել հարազատ քաղաքի տոնակատարությանը: Փողոցներում տիրում էր տոնական մթնոլորտ, մարդիկ իրենց բակերում սեղաններ էին գցել ու հյուրասիրություն կազմակերպել: Գորսեցիներին շնորհավորելու էր եկել նաև Սերժ Սարգսյանը: Նրա մասնակցությամբ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում բացվեց Գրիգոր Տաթևացու հուշարձանը:
No comments:
Post a Comment