Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Հայերը գողացել են ամերիկյան բժիշկների տվյալներն ու մեքենայությունների միջոցով մեծ գումարներ կորզել

Միացյալ Նահանգներում բացահայտվել են հայերի հանցավոր մի խմբավորում, որ միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների. նրանք մեղադրվում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու համար: Հանցավոր խմբի ղեկավարին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ձերբակալվել են խմբի ևս 41 անդամներ:Խմբավորումը, որ գործում էր «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» գաղտնանվան տակ, գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող 2900 անձանց տվյալներ էին գողացվել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:

No comments:

Post a Comment