Մոսկվայի միջազգային համալսարանի նախագահի հրամանով հոկտեմբերի 1-ին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նշանակվել է համալսարանի Խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկան: Այս հաղորդագրությունը զետեղված է համալսարանի պաշտոնական կայքում։ Մինչև հիմա նա այդ ֆակուլտետի գիտական ղեկավարն էր։Համալսարանի ռեկտորը Մոսկվայի առաջին քաղաքապետ Գավրիիլ Պոպովը։ Նշենք, որ Խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետը ստեղծվել է 2002թ. Լուժկովի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պատրաստել պետական և մունիցիպալ կառավարման ոլորտի որակյալ մասնագետներ՝ խոշոր քաղաքների կառավարման համակարգերում աշխատելու համար։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Լուժկովը պաշտոնանկ արվեց սեպտեմբերի 28–ին ՝ նախագահի մոտ «վստահությունը կորցնելու» կապակցությամբ։
No comments:
Post a Comment