Google-ի «Կենդանի որոնումն» արտառոց արդյունքներ է տալիս «հայեր» եւ «Armenians» բառերի մուտքագրման դեպքում: Այսպես, google.ru-ում հայերի մասին տեղեկություններ որոնողները «Հայերը դա» հարցին մինչեւ Enter սեղմելը ստանում են «Հայերը հրեաներ են» արտահայտությունը: Ինչպես պարզել է NEWS.am-ի թղթակիցը, եթե տվյալ հարցը հետաքրքրում է անգլալեզու օգտվողներին, google.com-ն ավելի զարմանահրաշ պատասխան է բերում ««Armenians are not white» (այսինքն, հայերը «սպիտակ ռասայի» ներկայացուցիչներ չեն): Գոյականի որոնումն ընդհանրապես հետաքրքիր զբաղմունք է: Օրինակ, եթե հավաքեք jews (հրեաները), իսկ հետո are (այսինքն, թե ովքեր են), ավտոմատ կերպով որոնումն անջատվում է: Նույնը քրիստոնյաների, կաթոլիկների, որոշ ազգությունների դեպքում: Ամերիկացիները պարզել են, որ Google-ը յուրօրինակ գրաքննիչ ունի, որի նպատակն է օգտվողներին պաշտպանել անցանկալի կոնտենտից: Որոշ դեպքերում ֆիլտրը արգելափակում է կարծես անվնաս բառերը: Ահա որոշ բառեր, որ արգելափակում է «Կենդանի որոնումը». adult (մեծահասակ), nude (մերկ), orgasm, Pamela Anderson, sexy, teen (դեռահաս), webcam (վեբ-տեսախցիկ) եւ այլ բառեր:
No comments:
Post a Comment