Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Ամենասոված պատգամավորի ու գլուխը պատին տվող կարապետիչի մասին

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը անբարոյական է համարում Ազգային ժողովում պատգամավորների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Պատգամավորների աշխատավարձերի բարձրացման առաջարկն արել է Ռաֆիկ Պետրոսյանը, կարծես խորհրդարանում ամենասովածն ինքն է»,- ասաց Տ. Կարապետյանն ու հավելեց. «Մենք օլիգարխիկ խորհրդարան ունենք, որի անդամների 80 տոկոսը բիզնեսներ ունի։ Ինչպե՞ս կարելի է խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, եթե նրանք այսպես, թե այնպես, շատ փող ունեն։ Ունենալով միլիարդներ՝ այսօրվա պատգամավորները նման առաջարկ են անում։ Ես դեռ չեմ տեսել, որ նրանք իրենց աշխատավարձերն ուղարկեն ծերանոցներ կամ մանկատներ»: Դիտարկմանը, թե իշխանություններն արգելելու են հաջորդ խորհրդարան մուտք գործել օլիգարխներին, Կարապետյանն ասաց. «Աչքս տեսնի»։Նշենք, որ Ազգային Ժողովի 6 պատգամավորներ հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են կրկնակի բարձրացնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը։ Սույն առաջարկը հեղինակել են կոալիցիոն ուժերը եւ ՀՅԴ-ն: Առաջարկի հեղինակներն են՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Արամ Սաֆարյանը եւ Վարդան Բոստանջյանը, հանրապետականներից՝ Ռաֆիկ Պետրոսյանն ու Շիրակ Թորոսյանը, ինչպես նաեւ Հովհաննես Մարգարյանը «Օրինաց երկրից»։ Հիշեցնենք, որ գործող օրենքով, ՀՀ նախագահի աշխատավարձը սահմանվել է ամսական 400 հազ. դրամ (մոտ 1100 դոլար), ԱԺ նախագահի եւ վարչապետի աշխատավարձը՝ 340 հազ. դրամ (մոտ 920 դոլար), նախարարներինն ու պատգամավորներինը՝ 300 հազ. դրամ (մոտ 800 դոլար)։


No comments:

Post a Comment