Հայաստանի քաղաքական դաշտում գնում է նախընտրական դիրքերի հստակեցման պրոցես, որի հիմնական խմորումներն իշխող կոալիցիայում են, ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: “Կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են եւ դա բնական է, որովհետեւ փող բաժանողները իրենք են, իրենք իրարից ձայն են փախցնելու” հայտարարել է Տիգրան Կարապետյանն, ասելով, թե այդ խնդիրն ունեն եւ փորձելու են մեկը մյուսի ձայները նվազեցնել:Անդրադառնալով Դաշնակցությանը, Տիգրան Կարապետյանն ասել է, որ “Դաշնակցությունը սփյուռքի ներուժ է, դրա համար էլ նրան որոշակի առաջ են մղում, պահելով սակայն վերջին շարքերում”:
No comments:
Post a Comment