Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Սոված պատգամավորները

«Տիգրան Կարապետյանը գլուխը պատին է տվել, երեսն էլ` քարին, որովհետեւ այդ նախաձեռնության հեղինակը Ռաֆիկ Պետրոսյանը չէ: Երկրորդն էլ, ես այդ մասին առաջին անգամ լսեցի ԱԼՄ-ի «Օրեցոր» հաղորդաշարով, որի ընթացքում ասվել է, որ պատգամավորներն ունեն այսպիսի օրենքի նախագիծ՝ առանց նրանց անունները նշելու; Այդ նախագիծը երեք տարի առաջ դուրս է եկել շրջանառությունից: Եւ սա թե որտեղից ա վերցրել էդ օրենքը, ինչի ա սենսացիա անում՝ ես չգիտեմ»,-ասաց Պետրոսյանը: Նա տարակուսանք հայտնեց, որ Տիգրան Կարապետյանը որպես այդ նախաձեռնության հեղինակ նշում է իր՝ Պետրոսյանի անունը: «Ես դրա հետ կապ չունեմ: Այդ նախագիծը կազմել է ՀՅԴ-ից  Արծվիկ Մինասյանը: Հետագայում բոլոր խմբակցություններում քննարկելուց հետո ամեն մի խմբակցությունից մի-մի հոգի ստորագրել է դրա տակ: Մեր խմբակցությունից էլ ես եմ ստորագրել»,-նկատեց պատգամավորը: Հարցին, թե ինքն անձնապես կո՞ղմ է, որ պատգամավորների աշխատավարձերը բարձրանան, ՀՀԿ-ականը պատասխանեց, թե ներկայումս` ոչ: «Էն ժամանակ, երբ ներկայացվեց նախագիծը, դա երեք տարի առաջ էր, կողմ էինք, իսկ հիմա դա հանված է շրջանառությունից: Իսկ թե ով է այդ մուտիլովկան անում, ես չեմ կարող ասել»: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկված է ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի մեծ օրակարգում: Այս օրինագիծը Աժ է ներկայացվել դեռեւս 2008 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության առաջին տարում, սակայն տարբեր պատճառներով չի ընդունվել։ Նախագծի համահեղինակներն են Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Արամ Սաֆարյանը (ԲՀԿ), Ռաֆիկ Պետրոսյանը (ՀՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ):

No comments:

Post a Comment