Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Դավիթ Հարությունյանը ճնշում է Արմեն Մելիքյանին

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ բավական լարված հարաբերություններ են տիրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանի եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի միջեւ։ Արմեն Մելիքյանին այդպես էլ Դավիթ Հարությունյանը հնարավորություն չի տալիս մեկնել ԵԽԽՎ նիստերին, այնտեղ ելույթ ունենալ։ Իսկ դա դուր չի եկել Մելիքյանին, որն էլ իր դժգոհություններն արտահայտել է բարձրաձայն։ Ավելին՝ նա դժգոհել է, որ Դավիթ Հարությունյանը թիմով աշխատելու ոճ չունի եւ միշտ գործում է սեպարատ։ Վերջին վեճը, ըստ մեր տեղեկությունների, եղել է ԵԽԽՎ այս նստաշրջանից առաջ: Հավանաբար` ճնշված լինելու պայմաններում է, որ Արմեն Մելիքյանը շարունակ խուսափում է պատասխանել մեր` <Ժամանակի ՄԻՏՔ> թերթի հարցերին:

No comments:

Post a Comment