Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Wednesday, October 6, 2010
Արա՛, դու կարծում ես՝ հե՞շտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը
-Երբ ես Ծիծառնակաբերդում Սերժ Ազատիչին ասում էի՝ համարձա՛կ, ավելի համարձա՛կ ռուսների հետ փոխհարաբերություններում, նա ասաց. «Արա՛, դու կարծում ես՝ հե՞շտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հայտարարել է «Մարքիսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու հավելել,-փառք Աստծո, նախագահը նոր հայ-ռուսական դոկտրինա ստեղծեց: Նա ասել է, թե հիմա ժամանակն է այդ հայեցակարգը որպես «բազիս դոկտրինա» օգտագործել և արցախյան հիմնահարցի լուծման նոր դիվանագիտական «պոստուլատներ» առաջարկել, այլ ոչ թե սպասել, թե մեզ ինչ են թելադրում Հիլարի Քլինթոնն իր ստեղծագործական «առանժիրովկայով», թուրքերը և մյուսները։ -Համարձակություն, համարձակություն և նորից համարձակություն։ Սա՛ է խնդիրը,-եզրակացրել է Դավիթ Հակոբյանը։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment