Մեդվեդեւի եւ Գյուլի այցերը Հարավային Կովկաս ուշագրավ են. հասկանալի չէ, թե այդ այցերը տարածաշրջանային խնդիրները լուծելու Մոսկվայի եւ Անկարայի զուգահեռ քայլե՞րն են, թե՞ փոխհրաձգություն: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Մեհմեդ Փերինչեքը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Կենտրոնական Ասիան է եւ այդ նպատակին հասնելու համար Վաշինգթոնը Ռուսաստանին ծնկի բերելուց բացի այլ ուղի չունի: Խոսելով ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին` Մեհմեդ Փերինչեքը, հղում անելով ռուսաստանյան հատուկ ծառայություններին, նշել է, որ ԱՄՆ-ն Երեւանին առաջարկել է, որ կճանաչի ԼՀՂ անկախությունը` Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման դիմաց: «Այդ հանգամանքը դարձել է Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների էլ ավելի զարգացման պատճառ»,- «Նովոստի-Ադրբեջանի» փոխանցմամբ, պնդում է թուրք փորձագետը: «Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը կարելի է գնահատել որպես հակահարված այդ փորձերին: 2009-ի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի որոշումը` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլար տրամադրելու մասին, դրա առաջին ազդանշաններն էին: Ռուսաստանը նախատեսում է ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս-քվոյի փոփոխության դիմաց ծանրության ուժը տեղափոխել Ադրբեջանի օգտին: Այդ իրավիճակը հնարավորություն է տալիս Ադրբեջանին Ռուսաստանին իր կողմը տանել»,- կարծում է Փերինչեքը:
No comments:
Post a Comment