Ֆիլիպ Կիրկորովը նոր սկանդալի մեջ է ընկել։ Երգիչը չի դիմացել նորաձեւության գայթակղությանը եւ իր միկրոբլոգն է բացել Twitter-ում։ Իր էջը ստեղծելով՝ Կիրկորովը հույս է ունեցել, որ այնտեղ միայն հաճոյախոսություններ կկարդա։ Թեպետ աստղերը հազվադեպ են պատասխանում օգտվողների մեկնաբանություններին, սակայն Կիրկորովը չի ծուլացել եւ արձագանքել է իր հասցեին մեկնաբանություն թողած մի օգտվողի։«Ես միլիոնատեր եմ եւ լողում եմ շքեղության մեջ, իսկ դու «միջակ խավի խղճուկ» ես։ Դրա համար էլ այդքան չար ես։ Իսկ իմ երգերը երկիրը երգում է արդեն 25 տարի։ Ոչ մի բան պատահական չի լինում, ինչպես որ հորիզոնում քո երեւալը մոծակ-ոչխար»,- zvezdi.ru-ի փոխանցմամբ գրել է Կիրկորովը։ Շատ յուզերներ չեն հավատացել իրենց աչքերին՝ մտածելով, որ ինչ-որ մեկը ջարդել է Կիրկորովի էջը, սակայն երգիչը հանգստացրել է բոլորին՝ հայտարարելով, որ դա իր ձեռքի գործն է: «Պարզապես կան մարդիկ, ովքեր այլ լեզու չեն հասկանում եւ արժանի էլ չեն լավ վերաբերմունքի»,- հստակեցրել է «երգիչը»:
No comments:
Post a Comment