Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման դատավճիռ է արձակել Նորիկ Պողոսյանի գործով: Փաստորեն` պաշտոնապես հաստատվեց, որ երկու մանկահասակ երեխաների հայր, ընտանիքի միակ կերակրող Նորիկ Պողոսյանը 18 ամիս հանիրավի ազատազրկման մեջ է գտնվել քննիչի եւ փաստաբանի կեղծիքների արդյունքում: Նորիկի դատապաշտպան Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դիմելու են դատարան` նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար: «Տեղի դատական ատյաններում մերժում ստանալուց հետո կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը: Նշենք, որ դատապաշտպանները պատրաստվում են Նորիկ Պողոսյանի կալանավայրում գտնվելու ամեն օրվա դիմաց 40 եվրո փոխհատուցում ստանալ պետությունից:
No comments:
Post a Comment