Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Sunday, October 3, 2010
Սաշիկի խնամին լցվել է
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ՙՆկատե±լ եք, որ եթե առաջ կային դժգոհներ, բայց կային նաև բավական թվով գոհ մարդիկ: Հիմա` ոչ ոք գոհ չի, որովհետև բոլորը սկսել են հասկանալ, որ աղքատ երկիրը օլիգարխի բեռ չի կարող կրել: Նույնիսկ օլիգարխն է դա հասկացել ու փորձում է ձևանալ, որ ինքն այլևս բոլորովին ուրիշ կերպար ունի, Քեմբրիջն է ավարտել և պարզապես պատահմամբ փող ունի, բայց շուտով կկիսվի ժողովրդի հետ՚: Պատգամավորն էլ այն կարծիքին է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը. ՙԵրկրում բոլոր խնդիրների պատճառը տնտեսության ոլորտում տիրող իրավիճակն է: Պրոբլեմն այն է, որ մեր երկրում մասնավորեցված է` ո’չ միայն ընդերքը, ո’չ միայն հողերը, ո’չ միայն գործարանները, այլև քաղաքական իշխանությունը` տնտեսական մեթոդներով` ո’չ քաղաքական մեթոդներով: Քաղաքական մեթոդներով սեփականաշնորհված իշխանությունը քաղաքական մեթոդներով էլ կտաս, կփոխանցես, իսկ տնտեսական մեթոդներով շահած իշխանությունը դառնում է շապիկից մոտիկ բան: Մարդիկ կարող են ինսուլտ ստանան, բայց չհանեն շապիկը՚:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment