Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 3, 2010

Մեդվեդևի միակ ինքնուրույն քայլը

«Լուժկովի պաշտոնանկությունն առաջին ինքնուրույն քայլն էր, որին դիմեց Մեդվեդեւը», - համոզված է Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը: «Սա շատ նշանակալի է իրադարձություն է, քանի որ պաշտոնանկ է արվել Դաշնության ամենակարեւոր սուբյեկտներից մեկի` միլիոնավոր բնակիչներ ունեցող Մոսկվայի ղեկավարը: Լուժկովին հեռացրեցին այն պատճառաբանությամբ, որ նա կորցրել է նախագահի վստահությունը: Առաջին անգամ Մեդվեդեւն իրեն դրսեւորեց որպես ինքնուրույն գործող նախագահ», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ընդգծել է Կասյանովը` հավելելով. - «Իշխանական բուրգն այլեւս լուրջ ռիսկեր էր սկսել կուտակել, իրավիճակը, սակայն, սկսել է փոխվել: Դա լավ է մեզ բոլորիս համար»: Լուժկովի պաշտոնանկությունը այն եզակի դեպքերից է, երբ ռուսաստանյան ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տեսակետները համընկել են: Իշխող «Եդինայա Ռոսիա»-ն ներկայացնող Կոնստանտին Կոսաչեւի կարծիքով` Մոսկվայի քաղաքապետի հետ տեղի ունեցածը պատահական չէր: «Վերջին շրջանում Լուժկովի մոտ սեփական անսխալականության որոշակի զգացում էր ի հայտ եկել: Նրա մոտ համոզմունք առաջացավ, որ միայն իր ռազմավարանությունն ու մարտավարությունն են ճշմարիտը: Նման մոտեցումը միշտ էլ հանգեցնում է կոնֆլիկտների, ինչն էլ տեղի ունեցավ», - ասել է Կոսաչեւը: Լուժկովի կառավարման տարիներն ամփոփող զեկույցի համահեղինակներից մեկը` անկախ տնտեսագետ Վլադիմիր Միլովը խորհուրդ է տալիս մտածել, թե ինչ է սպասում մոսկվացիներին: «Իշխանություններից որեւէ ակնկալիք չունենք: Նոր քաղաքապետ ընտրելու հնարավորություն ընձեռելու, քաղաքապետի ընտրությունները վերադարձնելու փոխարեն պարզապես նոր նշանակում կիրականացվի: Դա այս ողջ պատմության ամենատհաճ շարունակությունն է լինելու», - ասել է Միլովը` ընդգծելով. - «Մենք, իհարկե, ուրախ ենք, որ գլխավոր կոռուպցիոներ եւ ավտորիտար համակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Լուժկովը հեռացված է: Դրա հետ մեկտեղ, սակայն, մեզ անհրաժեշտ է քաղաքում նոր օրակարգ ձեւավորել, որի գլխավոր հարցադրումը հետեւյալն է լինելու` ինչպես է ընտրվելու քաղաքի նոր ղեկավարը»:

No comments:

Post a Comment