Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 3, 2010

Ֆորպոստում Պուտինն է որոշողը

Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին հայտարարել է քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: ՙՀայաստանում ուրիշ կուսակցություն` ո’չ ՕԵԿ, ո’չ ՙԺառանգություն՚, ո’չ էլ` նույնիսկ ՀՅԴ, չկա՚: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի ՙդաբրոյով՚. ՙՈվ որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան: Կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու` ՙսրան` այսքան, սրան` այնքան՚ սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին` ՙՌուսաստանը մեռած կուսակցությունների վրա ՙստավկա՚ չի դնում՚: Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված` խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը: Ռուսաստանի ֆորպոստն ենք և ... վերջ:

No comments:

Post a Comment