Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ հայ գործարարների ու քաղաքական գործիչների փոխհարաբերություններին: «Սամվել Կարապետյանը, նույն ինքը` Կալուգայի Սամոն, Մոսկվայում իրեն սկսել է «լավ զգալ» բացառապես Լուժկովի «պրախոդով»: Իսկ ինչպես է սկսվել Կալուգայի Սամո-Լուժկով ընկերությունը: Լուժկովի հոբբին, ինչպես հայտնի է, մեղվապահությունն է, իսկ մեղուները նա պահել է Կալուգայում, որտեղ Սամվել Կարապետյանը հարգված դեմք է եղել տեղի բիզնես եւ կրիմինալ շրջանակների համար: Լուժկովն իր արձակուրդները հիմնականում անցկացրել է Կալուգայում` մեղուներով զբաղվելով, իսկ Սամվել Կարապետյանն այդ ընթացքում հասցրել է «երակ մտնել»: Արդյունքում`Կալուգայի Սամոն հայտնվել է Մոսկվայում»: Լուժկովի անկումը թանկ է նստելու նաեւ «Տաշիր Գրուպի» վրա: Այս ընկերության 30 տոկոսի սեփականատերը Լուժկովի որդին է` Միշան, 30-ը` Կոբզոնը, մյուս 30 տոկոսը Սամվել Կարապետյանը:
No comments:
Post a Comment