Հոկտեմբերի 9-ին`ժամը 08.29-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Լեքսուսի» վարորդը եղել է հայտնի ծանրամարտիկ, Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյան: Վթարի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան: Ծանրորդ Յուրի Վարդանյանը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 10-ին ենթարկվել է ոտքի վիրահատության։ Ինչպես հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը, ծանրորդի վիրահատությունը նորմալ է անցել, նրա վիճակը գնահատվում է բավարար։
No comments:
Post a Comment