Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում ընկերներ են դարձել: Հոկտեմբերի 10-ին՝ ճանաչված դերասանի՝ Մոսկվա ժամանելու նախօրեին Մեդվեդեւը նրան ավելացրել է իր ընկերների շարքում: «@Schwarzenegger, «բարի գալուստ Մոսկվա»,- գրել է իր բլոգում Մեդվեդեւը: «Հենց նոր վայրէջք եմ կատարել Մոսկվայում: Հրաշալի օր է: Անհամբեր սպասում եմ նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպմանը»,- գրել է Շվարցենեգերը: ՌԴ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին վերջին անգամ հանդիպել էր այս տարվա հունիսին: Սիլիկոնային հովիտ այցելության ըթնացքում՝ Twitter-ի կենտրոնակայանում նա սեփական միկրոբլոգ էր բացել, առաջին ռուսական միկրոբլոգը Twitter.com-ում:
No comments:
Post a Comment