Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

Մոսկվայում սպանված հայի եւ աբխազի անունները

Պարզվել է այն երկու անձանց ինքնությունը, ովքեր սպանվել էին Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին: Նրանցից մեկը Հայաստանի բնակիչ, 35-ամյա Վալենտին Պապյանն է, մյուսը` Աբխազիայի բնակիչ, 37-ամյա Մամուկա Գաբլիան: Ինչպես արդեն հայտնել էինք անհայտ անձն ատրճանակից գնդակահարել էր երկու տղամարդկանց: Ստացած վնասվածքներից տղամարդիկ մահացել էին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պաշտոնապես սպանվածները Ռուսաստանի մայրաքաղաքում զբաղվում էին բիզնեսով՝ շինանյութերի եւ մսի վաճառքով: «Կոմսոմոլսկայա պրավդայի» տեղեկություններվ՝ վարձու մարդասպանը պետք է սպաներ նրանցից մեկին, պարզապես ընկերը պատահական զոհ է դարձել: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այս հանցագործությունը, հնարավոր է, կապ ունի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» դեմ կատարված մահափորձի հետ: 

No comments:

Post a Comment