ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում` Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21011 մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի և ՎԱԶ-2107 մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի, 1944 թ. ծնված Զվարթ ՈՒզունյանը տեղում մահացել է, իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 1957 թ. ծնված Սեյրան Մուսիկյանը և ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1943 թ. ծնված Հովսեփ ՈՒզունյանը, ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Էդվարդ Քոչարյանը և ուղևոր, նույն գյուղի բնակիչ,1989 թ. ծնված Արմեն Արամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Է. Քոչարյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ա. Արամյանը, Ս. Մուսիկյանը և Հ. ՈՒզունյանը տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Նույն օրը`ժամը 21.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:Դեպքի վայրում պարզվել է, որ Մերսեդես մակնիշի 19 ՕՏ 807 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդ, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Տիգրան Ավետիսյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ, 1972 թ. Գայանե և 1996 թ. ծնված Հակոբ Ավետիսյանները,ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

No comments:
Post a Comment