Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ քամու ուժգնացման հետևանքով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան տարածքում վայր է ընկել ամբարձիչ կռունկը (12-13 մ), ինչի հետևանքով կռունկավար, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 տան բնակիչ, 1956 թ. ծնված Գագիկ Մելքոնյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, որտեղից` Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
No comments:
Post a Comment