Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Արեւիկ Պետրոսյանը միանգամից լքեց նիստերի դահլիճը

ԱԺ քառօրյայում ԱԺ փոխնախագահի պաշտոնից պաշտոնապես հրաժարական ներկայացրեց ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանը: «Առավել քան 16 տարի ես մասնակցել եմ պետական շինարարությանը, կառավարման նոր համակարգերի մշակմանը եւ ներդրմանը։ Ազգային ժողովի ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար. ընտրվելով պատգամավոր՝ ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից, որը պետք է պաշտոնավարեի մինչեւ 2013 թ.։ Ընտրարշավին ունեցել եմ ակտիվ մասնակցություն` ներկայացնելով առաջարկներ, տեսակետներ այն ոլորտների վերաբերյալ, որոնց տիրապետել եմ նաեւ գործնականում։ Զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը՝ իմ լիազորությունների, ինձ տրված հնարավորությունների շրջանակներում բարեխղճորեն կատարել եմ կանոնակարգային պարտականություններս։ Հեղինակել եւ համահեղինակ եմ հանդիսացել 2 տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնությունների, ներկայացրել եմ բազմաթիվ գրավոր եւ բանավոր առաջարկներ Ազգային ժողովում քննարկվող օրենքների նախագծերի վերաբերյալ։ Դրանք բոլորն էլ ընդունվել են եւ այսօր գործող օրենքներ են», ասաց նա։ Հրաժարականի մասին հայտարարելուց հետո Արեւիկ Պետրոսյանը միանգամից լքեց նիստերի դահլիճը:

No comments:

Post a Comment