Իսրայելի Միջազգային հիպոթեկային բանկում սկանդալ է բարձրացել։ Բանկի բաժիններից մեկի տնօրենը հեռացվել է պաշտոնից, երբ հայտնի է դարձել աշխատակցուհիների սեղանների տակ թաքնված տեսախցիկներ տեղադրելու նրա նախաձեռնության մասին։ Տեսախցիկներից մեկը հայտնաբերել է բանկի աշխատակցուհին և հայտնել դրա մասին Անվտանգության աշխատակիցներին։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տեսախցիկները աշխատակցուհիների մարմնի ինտիմ գոտիների կադրերը «ուղիղ եթերով» հեռարձակել են բաժնի վարիչի սենյակ։ Ենթադրվում է, որ տղամարդը ստացված տեսագրությունները հրապարակում էր համացանցում։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։
No comments:
Post a Comment