Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

Լեհաստանը խիստ չեզոք դիրքորոշում է պահպանում

Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշումը չի տարբերվում այդ հարցում Եվրամիության դիրքորոշումից: Այս մասին հայտարարել է Հայաստանում այդ երկրի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, նշելով, որ ԵՄ-ն ու Լեհաստանը ԼՂ հարցում հիմնվում են երեք սկզբունքների վրա. տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ամենակարեւորը, «բոլոր հարցերը կարելի է լուծել բացառապես խաղաղ ճանպարհով եւ երկու կողմերի համաձայնությամբ»: Դիտարկմանը, թե Ադրբեջանում շնորհակալություն են հայտնել Լեհաստանին, ԼՂ հարցում այդ երկրի դիրքորոշման համար, Ռաչինսկին նշել է. «Կարծում եմ՝ Բաքվում ուղղակի տեսնում եւ գնահատում են մեր կշռադատված դիրքորոշումը, այնպես, ինչպես այն բարձր է գնահատվում Հայաստանում, ինչը նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ հայտարարել է մեր վարչապետի այցի ժամանակ։ Ղարաբաղյան խնդրի նկատմամբ Լեհաստանը խիստ չեզոք դիրքորոշում է պահպանում, այսինքն մենք երեք երկրներից որեւէ մեկին չենք աջակցում՝ միաժամանակ կարծես աջակցելով երեքին էլ։ Կարծում ենք՝ այդ հարցը հնարավոր չէ լուծել ինչ-որ արտաքին ազդեցությամբ, դա Ղարաբաղի, հայկական եւ ադրբեջանական կողմերի համայնքների համաձայնության հարց է»:

No comments:

Post a Comment