Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Պետը մրսած է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատորղական վարչության պետ Հայկ Հարությունյանը երկամսյա արձակուրդի է ուղարկել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին՝ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ պլանավորված օպերացիան ձախողելու համար: Ներկայումս «Կոշ» ՔԿՀ պետ է նշանակվել անվտանգության գծով պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանն, ով մինչ այժմ քրեակատարողական հիմնարկում ստվերային պետի համարում ուներ: Ըստ լուրերի, Մուրադյանին խոստացվել է ՔԿՀ պետի պաշտոնը, եթե նա կարողանա լուծել «Նիկոլի հարցերը»: Այսինքն, Մուրադյանը պետք է կարողանա կասեցնել Փաշինյանի լրագրողական եւ քաղաքական գործունեությունը: Անդրանիկ Մուրադյանն արդեն անցել է կոնկրետ գործողությունների, շատ հնարավոր է, սակայն, որ «գրիժա»՝ ճողվածք ստանա, որովհետեւ վերջին օրերին մրսածի տեսք ունի:

No comments:

Post a Comment