Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Ազգային Անվտանգության ծառայությունում ավազակախո?ւմբ է գործել

Պարզվում է, Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունում ավազակախումբ է գործել, որովհետև թերթերից մեկի այդ մասին հրապարակումն այդպես էլ առ այսօր չի հերքվել: Բանդան տարիներ շարունակ զարտուղի ճանապարհներով տարատեսակ ծառայություններ է մատուցել՝ կոնկրետ գումարների դիմաց: Ըստ այդմ՝ ԱԱԾ պաշտոնյաները օլիգարխներին կամ այլ «կլիենտներին» հեռախոսային վերծանումներ են վաճառել: Այդ խումբը, ըստ ամենայնի, նաեւ պատվիրել է բնակարանային մի շարք գողություններ կամ պարզապես հովանավորել դրանք: Չի բացառվում, որ կոնկրետ պաշտոնյաների բնակարաններում կատարված գողությունները եւս այդ բանդայի ձեռագիրը լինեն: Խումբը նաեւ մեքենաների գողություններով է զբաղված եղել: ԱԱԾ-ի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, որը դեռ շարունակվում է:Ճիշտ է՝ դանդաղ տեմպերով՝ շատ հարցեր «օդում կախելով», բայց այնուամենայնիվ քննում են:

No comments:

Post a Comment