Ամերիկյան հայազգի հեռուստահաղորդավարուհի եւ աստղ Քիմ Քարդաշյանը մերկացել է W Magazine ամսագրի համար: 2007-ին Քարդաշյանն արդեն մերկացել էր Playboy-ի համար, ապա հայտարարել, թե շատ է ափսոսում դրա համար: Սակայն, երեւում է, որ մտքափոխ է եղել: Գեղեցկուհին առանց հագուստի հայտնվել է W Magazine ամսագրի նոյեմբերյան համարի էջերում: Նա այստեղ ամբողջությամբ մերկ է, իսկ մարմինը պատված է արծաթագույն ներկի բարակ շերտով: Քարդաշյանը հարցազրույցում հայտարարել է, թե իրականում շատ համեստ աղջիկ է, իսկ եթե անում է արտառոց ինչ-որ բան, դա ուղղակի շոուի համար է:
No comments:
Post a Comment