Միացյալ Նահանգները զգոնության կոչ է արել իր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են Եվրոպա մեկնել։ Այն հաջորդել է եվրոպական մի շարք երկրների հայտարարությանը, թե հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել եւ կանխել Ալ Քայիդա խմբավորման կողմից արեւմուտքում ծրագրված ահաբեկչությունները։ Ըստ այդ հաղորդագրությունների և ասեկոսեների, գրոհայինները նախատեսում էին միաժամանակյա պայթուններ իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի խոշոր քաղաքներում։ Վաշինգտոնի պաշտոնական նախազգուշացումը չի հորդորում ամերիկացիներին հրաժարվել Եվրոպական այցերից, այլ կոչ է անում զգոն լինել եւ խուսափել մարդաշատ վայրերից:
No comments:
Post a Comment