ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած թեկնածու` նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը մեկնաբանել է, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ իր ճակատին գրված է «Օրինաց երկիր»: «Այո, իմ ճակատին «Օրինաց երկիր» է գրված, և ես այդ բառերը պատահական չեմ ասել: Ես այդ բառերն ասել եմ` նվիրվածության աստիճան ունենալով, ես իմ սկզբունքները չեմ փոխել, ընդդիմության մեջ եմ մնացել, ընդդիմության շարքերում 2007 թվականի ընտրություններին եմ մասնակցել և հետո սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եմ եկել»,- ասել է նա` ի վերջո, գտնելով իր տխրահռչակ հայտարարության բացատրությունը. «Շատ լավ բան է գրված, ամեն մարդու ճակատին թող գրված լինի «օրինաց երկիր», ունենա բարգավաճ Հայաստան: Ես չեմ ասել Օրինաց երկիր կուսակցություն, ասել եմ օրինաց երկիր: Այո, բոլորս պետք է ապրենք օրենքի երկրում` առաջ Հայաստան, Բարգավաճ Հայաստան»
No comments:
Post a Comment