ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների վարկանիշի ամենօրյա հաշվարկով զբաղվող Chessliverating համակարգն ամփոփել է Համաշխարհային Օլիմպիադայում ցույց տված արդյունքների ազդեցությունը ուժեղագույնների վարկանիշի վրա: Առաջին համարների պայքարում Օլիմպիադայի արծաթե մեդալը նվաճած Լեւոն Արոնյանն իր վարկանիշը բարելավել է 10,8 գործակցով եւ 2793 նիշով երրորդ տեղում է: Նա շրջանցել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, որը չորրորդն է: Առաջին տեղը պահպանել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով Խանտի Մանսիյսկում ունեցած անհաջող պարտիաների հետեւանքով 15 գործակից է կոցրել – 2810: Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Վիշի Անանդն է` 2800: Նշենք, որ ՖԻԴԵ-ն դասարկագման աղյուսակը դեռ չի թարմացրել:
No comments:
Post a Comment