Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Համառ Վարդգես Գասպարին

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարի դեմ հոկտեմբերի 3-ին բռնություն է կիրառվել Ազատության հրապարակում, որտեղ նա միայնա, հոկտեմբերի 2-ին, նստացույց էր սկսել` պաստառով: Ոստիկանները մոտեցել են նրան, հետաքրքրվել ակցիայով, սակայն սկզբում չեն խոչընդոտել: Սակայն գիշերը ժամը 1-ին Ազատության հրապարակ են եկել մոտ մեկ տասնյակ ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ` «հայտնելով, որ իմ ակցիան անօրինական է, քանի որ ես չեմ ստացել համապատասխան թույտվություն քաղաքապետարանից: Նրանք հարկադրանքի կիրառմամբ ինձ նստեցրին ոստիկանության 057ՈՍ02 համարի «Գազել» մեքենան, հեռացրին Ազատության հրապարակից եւ տարան իջեցրին Մարզահամերգային համալիրի մոտ: Նշեմ մինչ «Գազելը» նստեցնելը` Ռ. Մելքոնյանը, կատաղած դիմելով ինձ, պահանջեց հեռանալ Ազատության հրապարակից: Դրսեւորելով խուլիգանական կեցվածք` հափշտակեց, ճմռթեց եւ իր հետ տարավ իմ պաստառը, նաեւ վիրավորելով իմ մարդկային արժանապատվությունը` ինձ անվանեց հոգեկան հիվանդ եւ անասուն»: Վարգես Գասպարին Համալիրից նորից վերադարձել է Ազատության հրապարակ, սակայն այստեղ` «երկրորդ անգամ նույն կերպ, այս անգամ մի խումբ բերետավորներ, ժամը 4:30-ին, ինձ հարկադրանքով խցկեցին ոստիկանության 315ՕՕ2 համարի «Ֆորդ» մեքենան եւ կրկին տարան համալիրի մոտ եւ դրեցին մայթին»: Ակտիվիստը նշել է, որ նույնը կրկնվել է նաեւ ժամը 6-ին: Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել, որով պահանջում է քրեական գործ հարուցել` խոսքի ազատության, խաղաղ ցույց անելու, ազատ տեղաշարժի իրավունքների խախտման, մարդկային արժանապատվությունը վիրավորելու համար:

No comments:

Post a Comment