Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Մերկացել են Պուտինի համար

Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5–րդ կուրսի ուսանողները ներքնազգեստով լուսանկարվել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին նվիրված 2011թ. էրոտիկ օրացույցի համար։ Օրացույցները տպագրվել են 50 000 օրինակով և արդեն վաճառվում են։ Այսպես աղջիկները ցանկացել են շնորհավորել Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7–ին։ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի քարտուղարը նշել է, որ ուսանողները սեփական նախաձեռնությամբ են հանդես եկել, դեկանատն այդ մասին տեղյակ չի եղել և տեղեկացել է բլոգերից։

No comments:

Post a Comment