Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Wednesday, October 6, 2010
Աշոտ Եղիազարյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից
ՌԴ պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը դեռ Ռուսաստան չի վերադարձել իր արձակուրդից։Պետդումայի կուլուարներում խոսվում է, որ պատգամավորը չի էլ պատրաստվում Ռուսաստան վերադառնալ։ Ըստ այդ լուրերի, պատճառն այն է, որ նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկվել՝ «Մոսկվա» հյուրանոցի հետ կապված խարդախության գործի պատճառով։ Հիշեցնեք, որ Եղիազարյանի երկու նախկին գործընկերները նրա դեմ Գլխավոր դատախազություն բողոք են ներկայացրել և մեղադրում են նրան մեքենայությունների համար։ Իսկ Твой День թերթը գրում է, որ Եղիազարյանը հող է նախապատրաստում քաղաքական ապաստանի համար։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment